• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Բացառիկ համերգ Վերսալում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

23 ապրիլի, 2022

Ապրիլի 23-ի երեկոյան Վերսալի արքայական պալատում տեղի ունեցավ բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Հայկական երաժշտության 1000 տարին» խորագիրը կրող համերգի ընթացքում հնչեցին Բաբաջանյանի, Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Եկմալյանի և մի շարք այլ հեղինակների աշխատանքներ՝ հանրահայտ երաժիշտներ Շուշան և Աստղիկ Սիրանոսյանների, Նաթանիել Գուենի, Նարեկ Գազազյանի և Լևոն Չատիկյանի կատարմամբ։

Համերգին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Փարզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, քաղաքապետեր և ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։

Համերգից հետո դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շեշտեց, որ առաջին անգամ է, որ հայ երաժշտարվեստի գոհարները հայ տաղանդաշատ երաժիշտների կատարմամբ հնչում են Վերսալի պալատի պատերի ներսում, ինչը բացառիկ պատմական ու խորհրդանշական իրադարձություն է և վերահաստատում է հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը և մշակութային ամուր կապերը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: